17:22  ,  2 օգոստոսի, 2014

«Յուվենտուսը» պաշտոնապես հաստատեց Ռոմուլոյի տրանսֆերը

Իտալական «Վերոնայի» կիսապաշտպան Ռոմուլոն տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս», հայտնում է ակումբի կայքը:

Իտալիայի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է 27-ամյա բրազիլացուն, իսկ պայմանագրի վերջում կարող է նաեւ գնել նրան: Եթե Ռոմուլոն մասնակցի «Յուվենտուսի» 60 տոկոս պաշտոնական խաղերին, ապա թուրինցիները կկարողանան 6 միլիոն եվրոյով ձեռք բերել կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը:

Իտալիայի նախորդ առաջնություն Ռոմուլոն մասնակցել է 32 խաղի՝ դառնալով 6 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում