13:55  ,  2 օգոստոսի, 2014

Լորան Բլան. Իբրահիմովիչը ՊՍԺ-ի առաջատարն է, սակայն ղեկավարը չէ

Խոսակցությունները, թե Իբրահիմովիչն է ամեն ինչ որոշում ՊՍԺ-ում, վիրավորական են ակումբի ղեկավարության եւ մարզիչների համար, ասել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանը, փոխանցում է francefootball-ը:

Լորան Բլանը հերքել է ֆրանսիական մամուլի ենթադրությունները, թե ՊՍԺ-ում բոլոր որոշումների վրա ազդեցություն ունի շվեդ հարձակվողը:

«Իբրահիմովիչը թիմի առաջատարն է, սակայն նա չէ ղեկավարը: Չի կարելի հերքել, որ Իբրահիմովիչը մեծ նշանակություն ունի մեր թիմի համար: Նա առաջատարն է: Դա զարմանալի չէ: Այդպես է եղել նաեւ նրա նախկին բոլոր ակումբներում: Սակայն ՊՍԺ-ում կան եւս երեք-չորս առաջատարներ»,- ասել է Լորան Բլանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով