13:19  ,  2 օգոստոսի, 2014

«Ռեալի» սկաուտները Լոնդոնում կհետեւեն Ֆալկաոյի խաղին

Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները Լոնդոնում մեկնարկող Emirates Cup ընկերական մրցաշարում կհետեւեն «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի խաղին, հաղորդում է Marca-ն:

Օգոստոսի 2-ին եւ 3-ին կայանալիք մրցաշարում «Մոնակոն» կմրցի «Վալենսիայի» եւ «Արսենալի» հետ: Արքայական ակումբում ցանկանում են համոզվել, որ Ռադամել Ֆալկաոն լիովին ապաքինվել է ծնկահոդի վիրահատությունից հետո եւ վերադարձրել է օպտիմալ մարզավիճակը: «Ռեալը» ցանկանում է գնել Ֆալկաոյի տրանսֆերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում