17:49  ,  1 օգոստոսի, 2014

Կեյլոր Նավասը «Ռեալ» կժամանի օգոստոսի 4-ին

Օգոստոսի 4-ին Կեյլոր Նավասը «Լեւանտեից» կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Marca-ն: Կոստա Ռիկայի հավաքականի կազմում աշխարհի առաջնության ժամանակ բացառիկ գերազանց խաղ ցուցադրած դարպասապահի շնորհանդեսն Արքայական ակումբում սպասում էին դեռ այս շաբաթ, սակայն կողմերի բանակցությունները չեն ավարտվել: Պաշտոնապես ակումբները չեն հայտարարել հնարավոր տեղափոխության մասին:

Սակայն իսպանական մամուլի տվյալներով, «Ռեալը» վճարել է Նավասի պայմանագրում նշված տրանսֆերային արժեքը՝ 10 միլիոն եվրո: Սպասվում է, որ Արքայական թիմը հինգ տարվա պայմանագիր կառաջարկի Նավասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում