16:51  ,  1 օգոստոսի, 2014

Մեսութ Օզիլը հյուրընկալվել է բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականին (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ով արձակուրդն անցկացնում է Լաս Վեգասում, հյուրընկալվել է բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականին։ Ամերիկացիները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը։

25-ամյա ֆուտբոլիստը զրուցել է նրանց հետ, բասկետբոլ խաղացել եւ լուսանկարվել Քեւին Դյուրանտի եւ Դերիկ Ռոուզի հետ։

Դյուրանտը եւ Օզիլը լուսանկարները տեղադրել են իրենց թվիթերյան եւ Instagram-ի էջերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում