16:10  ,  1 օգոստոսի, 2014

Խամես Ռոդրիգեսի առաջին մարզումը «Ռեալում» (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» նորեկ, Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն առաջին մարզումն է անցկացրել Արքայական ակումբում, հաղորդում է մադրիդցիների պաշտոնական կայքը։

23-ամյա ֆուտբոլիստը մարզվել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի եւ պաշտպան Ռաֆայել Վարանի հետ, ովքեր նույնպես արձակուրդից հետո միացել են թիմին։ Նրանք աշխատել են գնդակով եւ կատարել ֆիզիկական վարժություններ։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի համար «Մոնակոյին» վճարել է 80 միլիոն եվրո։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում