12:07  ,  1 օգոստոսի, 2014

Ռաուլը կարող է դառնալ «Ռեալի» մարզական տնօրենը

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է քաթարյան «Ալ Սադի» իսպանացի հարձակվող Ռաուլ Գոնսալեսին վերադարձնելու տարբերակը։

Marca-ի համաձայն՝ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 37-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» կազմում մասնակցել է 741 հանդիպման՝ դառնալով 323 գոլի հեղինակ։ Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 102 խաղում նա խփել է 44 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում