09:05  ,  1 օգոստոսի, 2014

Կլաուդիո Պիսարոյի գոլը հաղթանակ բերեց «Բավարիային»

Մյունխենի «Բավարիան» ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթել է մեքսիկական «Գվադալաhարային»։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքի «Ռեդ Բուլ Արենայում»։

Գերմանիայի չեմպիոնի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել պերուացի հարձակվող Կլաուդիո Պիսարոն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բավարիան» նվաճել է Telekom Cup ավանդական մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Ընկերական հանդիպում

«Գվադալաhարա» (Մեքսիկա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0։1

Կլաուդիո Պիսարո, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում