Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշում է կայացրել հաջորդ մրցաշրջանում Արքայական ակումբի հիմնական դարպասապահի դիրքը վստահել Իկեր Կասիլյասին, հաղորդում է La Sexta-ն։
Արքայական ակումբի երկրորդ դարպասապահը կլինի կոստառիկացի Կեյլոր Նավասը, ով առաջիկա օրերին կներկայացվի որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։
Իսպանացի դարպասապահ Դիեգո Լոպեսը ստիպված կլինի հեռանալ Արքայական ակումբից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում