09:29  ,  31 հուլիսի, 2014

Լիբերտադորեսի Գավաթ. «Նասիոնալը» եւ «Սան Լորենսոն» կհանդիպեն եզրափակիչում

Ֆուտբոլի Լիբերտադորեսի Գավաթի եզրափակիչում կհանդիպեն պարագվայական «Նասիոնալը» եւ արգենտինական «Սան Լորենսոն»:

Երկրորդ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Սան Լորենսոն» նվազագույն հաշվով պարտվեց Բոլիվիան ներկայացնող «Բոլիվարին», սակայն պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ տանը խփած 5 անպատասխան գոլերի շնորհիվ:

«Նասիոնալի» ու «Սան Լորենսոյի» միջեւ եզրափակիչ խաղերը կկայանա օգոստոսի 5-ին եւ 12-ին:

Լիբերտադորեսի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ 

«Բոլիվար» (Բոլիվիա) – «Սան Լորենսո» (Արգենտինա) – 1:0 (առաջին խաղ՝ 0:5)

Յեսերոտ, 90+1 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում