17:48  ,  30 հուլիսի, 2014

Կարլո Անչելոտի. Ռոնալդուն ծնկի խնդիր արդեն չունի

Կրիշտիանուն լավ է մարզվում՝ բոլորից առանձին, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին՝ խոսելով Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Իտալացի մասնագետի խոսքով՝ 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կարող է ապաքինվել եւ պատրաստ լինել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին։

«Տեսնենք, թե արդյոք նա կհասցնի ապաքինվել մինչեւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը։ Կարծում եմ, որ ծնկի հետ խնդիրներն անցյալում են, սակայն հարկավոր է զգույշ լինել։ Նա ընդհանրապես չի անհանգստանում, եւ այդ խնդիրը մոռացված է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Sports Mole-ը։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբն International Champions Cup ընկերական մրցաշարի առաջին երկու տուրերում պարտվել է իտալական «Ինտերին» եւ «Ռոմային»։ Վերջին խաղում մադրիդցիների մրցակիցը կլինի Լուի վան Գալի թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում