11:10  ,  30 հուլիսի, 2014

Հայ հեծանվորդը 5-րդ տեղն է գրավել Պորտուգալիայում

Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը մասնակցել է հուլիսի 22-27-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում անցկացված հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

24 երկրների հեծանվորդների միջեւ Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանը 25 կմ խմբակային վազքում գրավել է 5-րդ տեղը: Ստեփանյանի անձնական մարզիչն է Կարեն Սարկիսովը: Հայ մազրիկը մրցաշարին մասնակցում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ, հայտնում են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում