10:30  ,  30 հուլիսի, 2014

Լիբերտադորեսի Գավաթ. Եզրափակիչի առաջին մասնակիցը

Պարագվայական «Նասիոնալը» դարձավ ֆուտբոլի Լիբերտադորեսի Գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակիչի պատասխան խաղում պարագվայցիները նվազագույն հաշվով պարտվեցին ուրուգվայական «Դեֆենսորին», բայց տանը խփած 2 անպատասխան գոլերի շնորհիվ ստացավ պայքարը շարունակելու հնարավորություն:

Եզրափակիչում «Նասիոնալի» մրցակիցը կլինի «Սան Լորենսո» - «Բոլիվար» զույգի հաղթողը:

Լիբերտադորեսի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Դեֆենսոր Սպորտինգ» (Ուրուգվայ) – «Նասիոնալ» (Պարագվայ) – 1:0 (առաջին խաղ՝ 0:2)

Լունա, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում