«Բարսելոնայի» փոխնախագահ Խավյեր Ֆաուսը խոստովանել է, որ կատալոնական ակումբը մտադիր է առաջիկայում դուրս գալ ռուսական շուկա: Այդ գործում կատալոնացիներին պետք է օգնի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին:
«Այժմ մենք հետաքրքրված ենք մեր ակումբը զարգացնել Ռուսաստանում եւ Բրազիլիայում: Այդ երկու մեծ երկրներում մենք չունենք գործընկերներ: Բրազիլիայում մեզ կօգնի Նեյմարը, իսկ ռուսական շուկայում, հուսով ենք, Մեսին»,- Ֆաուսի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում