20:47  ,  29 հուլիսի, 2014

Պաշտոնական. «Լիվերպուլը» ձեռք բերեց Դիվոկ Օրիջիին

Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է Բելգիայի հավաքականի եւ ֆրանսիական «Լիլի» հարձակվող Դիվոկ Օրիջիին ձեռք բերելու մասին:

Անգլիայի 18-ակի չեմպիոնը գնել է 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը՝ նրան վարձավճարով հանձնելով «Լիլին»: Օրիջին բելգիական «Գենկի» սան է, իսկ «Լիլում» հանդես է գալիս 2010-ից: Նա լավ տպավորություն թողեց Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում