09:10  ,  29 հուլիսի, 2014

Ռոնալդու. Առանց թիմակիցների եւ երկրպագուների չէի լինի լավագույնը

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոհ է Goal.com-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար, փոխանցում է Marca-ն։

29-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենից եւ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը։ Միշտ պնդել եմ, որ մեզ լավագույնն են դարձնում թիմակիցները եւ երկրպագուները։ Այդ պատճառով վստահ եմ, որ առանց շրջապատի մշտական աջակցության չէի դառնա հաղթող»,- ասել է 2013 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում