21:18  ,  28 հուլիսի, 2014

Քաթարական ակումբը տարեկան 7.5 միլիոն եվրո է առաջարկում Չավիին

Քաթարի «Ալ Ջաիշ» ակումբը Չավիի տրանսֆերի հարցով նոր առաջարկ է արել «Բարսելոնային»: «Ալ Ջաիշը» պատրաստ է Իսպանիայի հավաքականի եւ կատալոնական ակումբի 34-ամյա կիսապաշտպանին առաջարկել երեք տարվա պայմանագիր, տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է Sport.es-ը:

Չավիի ծառայություններով հետաքրքրված է նաեւ ամերիկյան «Նյու Յորք Սիթին»: «Բարսելոնան» հայտարարել է, որ Չավին չի հեռանա թիմից առնվազն մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում