20:10  ,  26 հուլիսի, 2014

«Տուր դը Ֆրանս». Նիբալին մոտենում է հաղթանակին

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի նախավերջին՝ 20-րդ փուլը անջատ մեկնարկով անհատական մրցումն էր, որում հաղթեց գերմանացի Տոնի Մարտինը: Հոլանդացի Թոմ Դյումոլինը երկրորդն էր, իսկ չեխ Յան Բարտան գրանցեց երրորդ արդյունքը:

Իտալացի Վինչենցո Նիբալին ցուցադրեց չորրորդ արդյունքը, սակայն պահպանեց ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը:

«Տուր դը Ֆրանս-2014», 20-րդ փուլ
ԲերժերակՊերիգե
Անջատ մեկնարկով անհատական մրցավազք
54 կմ

1. Տոնի Մարտին (Գերմանիա, Omega Pharma – Quick-Step) – 1.06,21
2. Թոմ Դյումոլին (Հոլանդիա, Giant-Shimano) – 1,39
3. Յան Բարտա (Չեխիա, NetApp-Endura) – 1,47
4. Վինչենցո Նիբալի (Իտալիա, «Աստանա») – 1,58

Ընդհանուր հաշվարկ

1. Վինչենցո Նիբալի (Իտալիա, «Աստանա») – 86.37,52
2. Ժան-Կրիստոֆ Պերո (Ֆրանսիա, AG2R) – 7,52
3. Տիբո Պինո (Ֆրանսիա, FDJ) – 8,24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում