16:44  ,  26 հուլիսի, 2014

ՊՍԺ-ն 65 միլիոն եվրո կվճարի Դի Մարիայի համար

ՊՍԺ-ն եւ Մադրիդի «Ռեալը» համաձայնության հասել Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի վերաբերյալ: 26-ամյա ֆուտբոլիստն արդեն հաջորդ շաբաթ կտեղափոխվի Փարիզ, հաղորդում է mundodeportivo-ն:

Աշխարհի փոխչեմպիոնի տրանսֆերի համար ՊՍԺ-ն կվճարի 65 միլիոն եվրո: Դի Մարիան կկնքի հինգ տարվա պայմանագիր եւ կստանա տարեկան 8 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում