16:20  ,  26 հուլիսի, 2014

Անտոնիո Կոնտեն հրաժարվել է գլխավորել Իտալիայի հավաքականը

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մերժել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը եւ հրաժարվել է գլխավորել երկրի ազգային հավաքականը, հաղորդում է football-italia-ն:

«Յուվենտուսից» հեռանալուց հետո Անտոնի Կոնտեն համարվում էր Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն: Պաշտոնը թափուր է Չեզարե Պրանդելիի հեռանալուց հետո: Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո Պրանդելին հրաժարական տվեց եւ այժմ գլխավորում է թուրքական «Գալաթասարայը»:

Իտալիայի թիմի նոր գլխավոր մարզիչը հայտնի կդառնա օգոստոսի 11-ից հետո, երբ տեղի կունենա Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Կոնտեի մերժումից հետո այժմ գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն Ռոբերտո Մանչինին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում