13:41  ,  26 հուլիսի, 2014

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպանը բաց կթողնի մեկ ամիս

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Պատրիկ Էբերտը մարզման ժամանակ վնասվածք է ստացել եւ բաց կթողնի առնվազն չորս շաբաթ: Այդ մասին մոսկովյան ակումբի կայքին հայտնել է «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը:  Գերմանացի ֆուտբոլիստը ստացել է աջ ծնկահոդի վնասվածք:

Հիշեցնենք, որ ծնկահոդի վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս չի գա մինչեւ աշուն: Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դարձյալ ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց կթողնի կես տարի:

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում