12:53  ,  26 հուլիսի, 2014

Սուարեսը սկսել է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը սկսել է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին, հաղորդում է Sport.es-ը։

27-ամյա ֆուտբոլիստը կատարում է ՖԻՖԱ-ի որակազրկման պայմանները եւ մարզվում է թիմից առանձին։ Նա չի եղել կատալոնական ակումբի մարզաբազայում, ինչպես նաեւ չի զրուցել թիմակիցների հետ։ Այնուամենայնիվ, ուրուգվայցին մարզվում է իր կողմից մշակված ծրագրով։

Հիշեցնենք, որ Սուարեսը որակազրվել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար։ Այդ պատճառով նա չորս ամսով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում