10:10  ,  26 հուլիսի, 2014

Ժուլիո Սեզարը վերադարձավ ՔՊՌ

Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղում էր «Տորոնտոյում», վերադարձել է անգլիական ակումբ, հաղորդում է կանադական ակումբի պաշտոնական կայքը։ Նախորդ մրցաշրջանի արդյունքներով ՔՊՌ-ը հանդես կգա անգլիական Պրեմյեր լիգայում։

34-ամյա բրազիլացին «Տորոնտոյում» անցկացրել է 7 խաղ, որոնցից երկուսում անառիկ է պահել դարպասը։ Աշխարհի ավարտված առաջնությունում Սեզարը մասնակցել է 7 հանդիպման։ ԱԱ-2014-ից հետո նա հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում