22:02  ,  25 հուլիսի, 2014

Կոլումբիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչիչի

Ֆուտբոլի Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանը հեռացել է պաշտոնից: 64-ամյա արգենտինացի մասնագետը որոշել է մեկ տարի դադար վերցնել պրոֆեսիոնալ կարիերայում, հաղորդում է RCN La Radio-ն:

Խոսե Պեկերմանը Կոլումբիայի հավաքականը գլխավորում էր 2012 թվականից: Նրա ղեկավարությամբ թիմը հասավ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Կոլումբացիները 1:2 հաշվով պարտվեցին Բրազիլիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում