18:25  ,  25 հուլիսի, 2014

«Մետալիստի» բրազիլացի ֆուտբոլիստը չի ծառայի ուկրաինական բանակում

2011-ին Ուկրաինայի քաղաքացիություն ընդունած բրազիլացի ֆուտբոլիստ Էդմարը սխալմամբ է ծանուցագիր ստացել ուկրաինական բանակից: Նա չի ծառայի Ուկրաինայի զինված ուժերում, հաղորդում է itar-tass-ը:

Խարկովի «Մետալիստի» խաղացողը 2008-ին ամուսնացել է ուկրաինացի Տատյանա Գալովսկայայի հետ եւ վերցրել է նաեւ կնոջ ազգանունը՝ դառնալով Էդմար Գալովսկի դե Լասերդա: 2011-ին Ուկրաինայի քաղաքացիություն ստանալուց հետո նա ինը հանդիպում է անցկացրել այդ երկրի ազգային հավաքականում եւ խփել է մեկ գնդակ:

«Մետալիստի» պետը հաստատել է, որ պաշտպանության նախարարությունից կանչել են Էդմարին, սակայն վրիպումը եղել է Գալովսկի ազգանվան պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում