15:52  ,  25 հուլիսի, 2014

Պետր Չեխ. Չեմ պատրաստվում նստել պահեստայինների նստարանին

Չեմ ցանկանում նստել պահեստայինների նստարանին։ Այդ պատճառով անում եմ ամեն ինչ՝ հիմնական կազմում հայտնվելու համար, ասել է Լոնդոնի «Չելսիի» եւ Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխը՝ խոսելով անգլիական ակումբի հիմնական կազմի տեղի համար բելգիացի Տիբո Կուրտուայի հետ պայքարի մասին։

«Չեմ ցանկանում ոչ մի պատճառաբանություն լսել։ Հարկավոր է սպասել եւ տեսնել, թե ինչպես կդասավորվի իրավիճակը։ Բոլորը գիտեն, որ ջանք չեմ խնայում թե՛ մարզումների, թե՛ խաղերի ժամանակ։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի լինեմ լավագույն մարզավիճակում։

Միայն ֆուտբոլիստից է կախված, թե որքան ժամանակ նա կունենա խաղադաշտում»,- Չեխի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան Մադրիդի «Աթլետիկոյում» երկու մրցաշրջան վարձավճարով հանդես գալուց հետո վերադարձել է «Չելսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում