09:12  ,  25 հուլիսի, 2014

Յուրգեն Կլոպ. Իմոբիլեն արդեն ցուցադրել է, թե ինչի է ընդունակ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի նորեկ, Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեի մասին։

«Իմոբիլեն ջանք չի խնայում մարզումների ժամանակ եւ արդեն ցուցադրել է, թե ինչի է ընդունակ։ Մեծ սպասելիքներ ունենք Չիրոյից։ Նա հիանալի գոլային հոտառություն ունի եւ մեծ օգուտ կբերի մեզ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ 

Հիշեցնենք, որ Իտալիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի համար դորտմունդցիները վճարել են 18.5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում