17:50  ,  24 հուլիսի, 2014

Կործանվել է «Ռեալի» նախկին ինքնաթիռը (ֆոտո)

Բուրկինա Ֆասոյից Ալժիրի մայրաքաղաք Ալժիր չվերթի ինքնաթիռը կործանվել է Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մոտ, հաղորդում է իսպանական Marca-ն՝ նշելով, որ 2007-2009 թվականներին նույն A320-ը եղել է Մադրիդի «Ռեալի» ակումբային ինքնաթիռը։ Air Algerie ավիաընկերությանը պատկանած ինքնաթիռում եղել է 110 ուղեւոր։ Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տեղեկությու չկա։ Ամենայն հավանականությամբ, ավիաաղետի պատճառը եղել է կայծակը։ Ինքնաթիռում եղել են Ֆրանսիայի 50, Բուրկինա Ֆասոյի 25, Լիբանանի 8, Ալժիրի 6, Գերմանիայի 4 քաղաքացի։ Մյուս ուղեւորների ինքնությունը դեռ չի հաստատվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում