16:32  ,  24 հուլիսի, 2014

Լուիս Սուարեսը կկարողանա մասնակցել «Էլ Կլասիկոյին»

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կկարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում, հաղորդում է Marca-ն։

Հուլիսի 24-ին կայացել է Պրիմերայի վիճակահանությունը, որի համաձայն՝ առաջին «Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 25-ին կամ 26-ին Մադրիդում։ 27-ամյա ֆուտբոլիստի որակազրկումն ավարտվում է հենց հոկտեմբերի 25-ին։

Հիշեցնենք, որ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը (CAS) կարող է մասամբ բավարարել Սուարեսի բողոքարկումը։ Այդ ժամանակ հարձակվողը կկարողանա մասնակցել օգոստոսի 24-ին մեկնարկելիք Իսպանիայի առաջնության առաջին տուրի՝ «Էլչեի» դեմ խաղին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում