09:26  ,  24 հուլիսի, 2014

«Աթլետիկո Մինեյրոն»՝ Հարավային Ամերիկայի սուպերգավաթակիր

Ֆուտբոլի Հարավային Ամերիկայի Սուպերգավաթի համար պատասխան խաղում բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» լրացուցիչ ժամանակում 4։3 հաշվով հաղթեց արգենտինական «Լանուսին»։

Բելու Օրիզոնտիում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է արգենտինացիների հաղթանակով՝ 3։2, սակայն առաջին խաղում բրազիլացիների՝ նվազագույն հաշվով տարած հաղթանակի շնորհիվ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Բրազիլական ակումբի ֆուտբոլիստներին հաջողվեց երկու գոլ խփել, ինչի շնորհիվ «Աթլետիկո Մինեյրոն» նվաճեց տիտղոսը։

«Աթլետիկո Մինեյրոն» չորրորդ բրազիլական ակումբն է, որին հաջողվում է նվաճել Հարավային Ամերիկայի Սուպերգավաթը։ Մինչ այդ նման հաջողության էին հասել «Ինտերնասիոնալը» (2011), «Սանթոսը (2012) եւ «Կորինտիանսը» (2013)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում