Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին օգտագործում է ամերիկյան շրջագայությունը՝ մարտավարական փորձարկումներ անելու համար, հաղորդում է Football Italia-ն։
Իտալացի մասնագետը ցանկանում է, որպեսզի թիմը զարգացնի մարտավարական ճկունությունը։ «Միլանի» հիմնական խաղային սխեման 4-3-3-ն է, սակայն հնարավոր է նաեւ 4-4-2 տարբերակի կիրառումը։ Այդ դեպքում եզրում հանդես կգան Ստեֆան Էլ Շարավին կամ Ժերեմի Մենեզը, իսկ մյուսում՝ Անդրեա Պոլին։
Բացի այդ, Ինձագին ցանկանում է փորձարկել նաեւ 4-2-3-1 սխեման, որում Էլ Շարավին, Մենեզը եւ Մարիո Բալոտելին հանդես կգան Ջամպաոլո Պացինիի հետեւում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում