Մոսկվայի «Սպարտակի» ռուս կիսապաշտպան Դինյար Բիլյալետդինովն այս ամռանը կտեղափոխվի այլ ակումբ, գրում է ИТАР-ТАСС-ը։
«Սպարտակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հույսեր չի կապում 29-ամյա Բիլյալետդինովի հետ, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղում էր Մախաչկալայի «Անժիում»։ Այժմ ռուս կիսապաշտպանն առաջարկներ ունի Կազանի «Ռուբինից» եւ Լոնդոնի «Քրիսթալ Փելասից»։ Նրա պայմանագիրը «Սպարտակի» հետ ավարտվում է 2015-ի հունիսին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում