21:40  ,  22 հուլիսի, 2014

Հայաստանի հավաքականը մեկնում է Պեկին

Կունգ-ֆուի Հայաստանի թիմը հուլիսի 24-ին կմեկնի Չինաստանի մայրաքաղաք Պեկին, որտեղ կմասնակցի աշխարհի երրորդ առաջնությանը։ Մրցաշարը կանցկացվի հուլիսի 25-30-ը։

Մեծահասակների մրցաշարին կմասնակցեն 48 կգ քաշային Վարդգես Մանասյանը եւ 60 կգ քաշային Ավետիս Ավետիսյանը։ Հայաստանի երիտասարդական հավաքականը կազմում Պեկին կմեկնեն Ազատ Գեւորգյանը (48 կգ), Հայկ Վարդանյանը (52 կգ), Հենրիկ Ազատյանը (56 կգ), Դավիթ Պետրոսյանը (60 կգ)։ Թիմի մարզիչներն են Սարգիս Հարությունյանը եւ Դավիթ Գրիգորյանը։ Հայաստանի թիմը հայրենիք կվերադառնա օգոստոսի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում