16:06  ,  22 հուլիսի, 2014

Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան չի ավարտի մինչեւ 2020 թվականը

Շատ եմ ցանկանում ակումբային ֆուտբոլում մնալ եւս 6 կամ 7 տարի, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 29-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ կարիերան ավարտել մինչեւ 2020 թվականը։

«Այժմ վնասվածքս անցյալում է։ Ինձ շատ լավ եմ զգում։ Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին եւ հույս ունեմ մինչեւ դրա ավարտը պահպանել լավագույն մարզավիճակս»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստը «Ռեալի» հետ դարձել էր Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաեւ նվաճել Իսպանիայի Գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում