15:05  ,  22 հուլիսի, 2014

Չավին մտադիր է մնալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին մտադիր է կարիերան շարունակել կատալոնական ակումբում, հաղոդում է Sport.es-ը։

34-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ էր վարում «Նյու Յորք Սիթիի» հետ եւ մոտ էր ամերիկյան ակումբ տեղափոխվելուն, սակայն փոխել է որոշումը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի եւ ակումբի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ ունեցած զրույցից հետո։

Իսպանացին գոհ է մնացել զրույցից եւ հուլիսի 24-ին կմիանա թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում