13:52  ,  22 հուլիսի, 2014

Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնայի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գերազանց հանդես եկավ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ավարտված շախմատային մրցաշարում:

Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր՝ դառնալով մրցաշարի հաղթող։ Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանի արդյունքն է 6 միավոր, հայտնում է Armchess-ը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթել էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված Նայդորֆի հուշամրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով