00:25  ,  21 հուլիսի, 2014

Գերմանացի ֆուտբոլիստն ինքնասպան է եղել

Գերմանական «Սանկտ Պաուլիի» եւ «Ունիոն Բեռլինի» նախկին ֆուտբոլիստ Անդրեաս Բիրմանը ինքնասպանություն է գործել 33 տարեկանում, տեղեկացնում է Bild-ը:

Գերմանացի ֆուտբոլիստը երկար տարիներ տառապում էր դեպրեսիայով: 2009-ի նոյեմբերին Բիրմանը խոստովանել էր, որ ցանկացել է ինքնասպանություն գործել, իսկ հետո սկսել էր պայքարել դեպրեսիայի դեմ: 2012-ին նա դարձյալ ինքնասպանության փորձ էր կատարել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում