15:22  ,  19 հուլիսի, 2014

Ֆաբիո Կապելո. Իտալիան պետք է ընդօրինակի Իսպանիայի եւ Գերմանիայի փորձը

Իտալական ֆուտբոլի գլխավոր խնդիրը մանկական եւ երիտասարդական թիմերի մարզիչների գրագետ աշխատանքի բացակայությունն է, ասել է Ռուսաստանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն:

«Երիտասարդական ֆուտբոլը պետք է լինի բարձրակարգ խաղացողների ֆաբրիկա, նրանց պետք է սովորեցնել տեխնիկա, իսկ Իտալիայում մարզիչները 10 տարեկան երեխաներին մարտավարություն են սովորեցնում: Դա սխալ է: Պետք է լինի համակարգ, որի շնորհիվ տաղանդավոր ֆուտբոլիստ պատրաստած մարզիչը կստանա շահույթ: Անհրաժեշտ են ընդհանուր նպատակներ, ապագայի հստակ պատկերացում: Լինում են ժամանակահատվածներ, երբ ծնվում են կամ չեն ծնվում տաղանդներ: Բայց փաստ է, որ իտալական ֆուտբոլում միշտ դժվարություններ կան: Մենք պետք է ընդօրինակենք Իսպանիայի եւ Գերմանիայի փորձը: Նրանց մոտ ակումբների երկրորդ թիմերի հիմնումը պարտադիր է: Դա թույլ է տալիս 18 տարեկանում հասնել մրցունակ մակարդակի»,- Ֆաբիո Կապելոյի խոսքը մեջբերում է Gazzetta Regionale-ն:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ չկարողացավ հաղթահարել աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English