12:07  ,  19 հուլիսի, 2014

Ռոդրիգեսը հուլիսի 21-ին կարող է դառնալ «Ռեալի» ֆուտբոլիստ

«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հուլիսի 21-ին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է AS-ը։

Դմիտրի Ռիբոլովլեւի թիմն ակտիվ բանակցություններ է վարում պորտուգալական «Բենֆիկայի» հետ Ռոդրիգոյի տրանսֆերի շուրջ։ 23-ամյա բրազիլացին «Մոնակոյում» պետք է փոխարինի Ռոդրիգեսին։

Արքայական ակումբից կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ում ծառայություններով հետաքրքրվում է ֆրանսիական ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English