Անգլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը գնահատել է բրազիլացիների խաղը հոլանդացիների դեմ ԱԱ-2014-ի երրորդ տեղի համար մրցավեճում:
«Բրազիլացիները խաղացին բակային թիմի պես: Ցավում եմ ՊՍԺ, բայց Դավիդ Լուիսը պաշտպան չէ եւ երբեք չի էլ լինի»,- Լինեկերի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ երրորդ տեղի համար խաղում հոլանդացիները հաղթեցին 3:0 հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Դավիդ Լուիսին ձեռք բերելու համար ֆրանսիական ՊՍԺ-ն ԱԱ-2014-ից առաջ 45 միլիոն եվրո էր վճարել Լոնդոնի «Չելսին»: 27-ամյա Լուիսը դարձել էր ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում