15:53  ,  12 հուլիսի, 2014

Ռոդրիգես. «Ռեալում» խաղալը կյանքիս երազանքն է

Ես հավանում եմ «Ռեալը» դեռ Զիդանի, Ռոնալդոյի, Կարլոսի եւ Հիերոյի ժամանակներից եւ միշտ երազել եմ խաղալ Արքայական ակումբում, ասել է Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Խամես Ռոդրիգեսը Marca-ին:

«Մադրիդյան թիմի բոլոր խաղացողները ֆուտբոլային էլիտայից են: Ռոնալդուն մեծագույն խաղացող է: Ես հպարտ կլինեի խաղալ նրա հետ: Ես մի անգամ եղել եմ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում: Ես քայլում էի այդ զարմանալի ստադիոնում եւ մատծում, որ ցանկանում եմ մի հիանալի օր խաղալ այստեղ: Իհարկե, ես դրական կպատասխանեմ, եթե լինի առաջարկ Մադրիդից: Սակայն վերջին խոսքը «Մոնակոյինն» է, որի ղեկավարներին ես շատ հարգում եմ եւ շնորհակալ եմ»,- ասել է Ռոդրիգեսը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Ռոդրիգեսը խփել է 6 գնդակ եւ առայժմ գլխավորում է ռմբարկուների մրցավազքը: Նրա տրանսֆերը գնահատվում է մոտ 80 միլիոն եվրո: Ռոդրիգեսը «Մոնակո» է տեղափոխվել «Պորտուից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում