16:49  ,  12 հուլիսի, 2014

Չեզարե Պրանդելին վախենում է մեկնել Հռոմ

Օգոստոսի 19-ին Հռոմում կայանալիք «Ռոմա» - «Գալաթասարայ» ընկերական հանդիպմանը թուրքական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի մասնակցությունը հարցականի տակ է, հաղորդում է Football Italia-ն: Աշխարհի առաջնությունում ձախողումից հետո Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը ստացել է բազմաթիվ սպառնալիքներ իտալացի ֆանատներից: Պրանդելին հայտնել էր, որ սպառնում են նաեւ իր ընտանիքին, այդ պատճառով էլ հեռացել է Իտալիայից:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում