20:33  ,  10 հուլիսի, 2014

Արամ Ոսկանյան. Ցանկանում եմ ներողություն խնդրել

Չեմ կարող պատասխանել հարցին, թե որքան կտեւի այս պատկերը հայկական ակումբային ֆուտբոլում: Այս մասին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Միկա» - «Սպլիտ» խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Միկայի»  գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել: Միակ հույսը մենք էինք՝ վերջին հայկական թիմը եվրագավաթներում, բայց չստացվեց: Տղաներին պետք է շնորհակալ լինենք: Եթե նրանք խփեին երկրորդ գնդակը, մենք հույսեր կունենայինք: Ի տարբերություն առաջին խաղին, այստեղ մենք հանդես ենք գալիս երեք կենտրոնական պաշտպաններով: Մենք գիտեինք, որ իրենց կենտրոնում հանդես եկող ֆուտբոլիստները ուժեղ են: Մեզ հաջողվեց վերահսկել կենտրոնը: Խփեցինք գեղեցիկ գոլ: Պատմությունը միշտ կրկնվում է: Կոպիտ սխալից հետ գոլ բաց թողեցինք: Շոգը ավելի շատ մեզ խանգարեց, քան մրցակիցը: Մեզ էր պետք արագություն բացել:

Նրանք հաղթեցին մեզ անհատ ֆուտբոլիստների շնորհիվ: «Միկան» ավելի թիմային խաղ էր խաղում:

Եկեք ճիշտ նայենք, մենք մեզ չխաբենք ու ճիշտ դատենք: Նայենք մեր հնարավորությունները ֆինանսական եւ այլ տեսանկյուններից: Դրա համար էլ չեմ կարող պատասխանել ձեր հարցին, թե որքան կտեւի այս պատկերը հայկական ակումբային ֆուտբոլում»,- նշեց Արամ Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ «Միկան» երկու հանդիպումների արդյունքում դուրս մնաց պայքարից: Խորվաթիայում կայացած առաջին խաղում «Միկան» պարտվել էր 0:2 հաշվով, իսկ պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով