Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցել է Կոլումբիայի հավաքականի եւ «Նապոլիի» պաշտպան Խուան Կամիլո Սունիգային, ով բրազիլացիների դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղի վերջնամասում ծնկով հարվածել էր «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին՝ կոտրելով բրազիլացու գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստը:
Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նամակում նշվում է, որ Սունիգան կարող է իրեն ապահով զգալ ինչպես հայրենիքում, այնպես էլ Իտալիայում: Վերջին շրջանում կոլումբացի պաշտպանը սպառնալիքներ է ստանում Նեյմարին վնասվածք հասցնելու համար, գրում է է Goal.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում