Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականին 1:7 հաշվով պարտությունը Բրազիլիայի համար դարձավ համազգային ողբերգություն: Գիշերը Բրազիլիայի քաղաքներում գրանցվել են բազմաթիվ միջադեպեր՝ անկարգություններ, բախումներ ոստիկանության հետ: Սպասվում է, որ առաջիկա օրերին Բրազիլիայում նոր թափով կվերսկսվեն բողոքի ցույցերն աշխարհի առաջնության անցկացման վրա միլիարդավոր դոլարների ծախսեր կատարած կառավարության դեմ, որն անտեսում է առողջապահության, հանրային տրանսպորտի, կրթության ոլորտներում տիրող անմխիթար վիճակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում