11:24  ,  8 հուլիսի, 2014

«Սպարտակի» տնօրեն. Օզբիլիսը կվերադառնա 8-9 ամիս հետո, Մովսիսյանը պատրաստ կլինի 2 ամսում

Մոսկվայի «Սպարտակի» մարզական տնօրեն Ռոման Ասխաբաձեն խոսել է Հայաստանի հավաքականի եւ ռուսական ակումբի հարձակվոր Յուրա Մովսիսյանի եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վերականգնման ընթացքի մասին, հաղորդում է Sport-express-ը: Երկու ֆուտբոլիստներն էլ ապքինվում են ծնկահոդի վիրահատությունից հետո:

«Յուրա Մովսիսյանը վերականգնողական փուլն անցնում է Տարասովկայի մարզաբազայում, կատարում է անհրաժեշտ պրոցեդուրաների ամբողջ համալիրը: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Վիրահատությունը կատարած վիրաբույժի եզրակացության համաձայն, իրավիճակն այդքան բարդ չէ, ինչքան կարող էր լինել: Երկու ամսում նա պետք մարզավիճակ ձեռք բերի եւ վերադառնա շարք: Ամեն ինչ կախված է բացառապես Յուրա Մովսիսյանից, նրա ձգտումից եւ եռանդից: Մենք կստեղծենք բոլոր պայմանները:

Օզբիլիսի համար ասելը, թե ամեն ինչ լավ է, սուտ կլինի: Արասը շատ է ցավում վնասվածքի պատճառով, նա ցանկանում էր ամրապնդվել հիմնական կազմում, դրսեւորել իրեն: Ցավոք, ֆուտբոլում ոչ ոք երաշխավորված չէ վնասվածքներից: Օզբիլիսը վերականգնվում է, սակայն չեմ կարծում, որ նրան կտեսնենք այս մրցաշրջանում: Նա խաղադաշտ կվերադառնա 8-9 ամիս հետո»,- ասել է Ասխաբաձեն:

«Սպարտակը» նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի գլխավորությամբ պատրաստվում է նոր մրցաշրջանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում