10:43  ,  7 հուլիսի, 2014

Կարլո Անչելոտին ամուսնացել է

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամուսնացել է: 55-ամյա մասնագետի ընտրյալը Մարիան Աուգերն է, որի հետ Անչելոտին ծանոթացել է Լոնդոնում, երբ «Չելսիի» գլխավոր մարզիչն էր: Աուգերը եղել է լոնդոնյան բանկերից մեկի խորհրդատուն: Նրանք միասին են ապրում 2011 թվականից: Հարսանիքը կայացել է Կանադայի Վանկուվեր քաղաքում, հաղորդում է Marca-ն:

Սա Անչելոտիի երկրորդ ամուսնությունն է: Առաջին ամուսնությունից Անչելոտին ունի դուստր, որը եւս ներկա է եղել պսակադրությանը:

Մադրիդի «Ռեալը» մարզումները կվերսկսի հուլիսի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում