15:19  ,  4 հուլիսի, 2014

Արտակ Դաշյանը պայմանագիր կկնքի մակեդոնական «Վարդարի» հետ

Նախորդ մրցաշրջանը Բահրեյնի «Ալ Մուհարաք» ակումբում անցկացրած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը բանակցություններ է վարում մակեդոնական «Վարդարի» հետ։

NEWS.am Sport-ի թղթակցին հայտնի է դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 4-ին պայմանագիր կկնքի մակեդոնական ակումբի հետ։ 

Հիշեցնենք, որ «Վարդարում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։  

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում