Փարիզյան ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մայիսի 7-ին «Ռենից» կրած պարտությունից հետո բախվել է «Canal+»-ի լրագրողի հետ:
Շվեդիայի հավաքականի ավագը որդու հետ ուղեւորվելիս է եղել հանդերձարան, երբ լրագրողը պատահմամբ կանգնել է երեխայի ոտքին: Դրանից հետո Իբրահիմովիչը հրել է լրագրողին՝ մեկնելով հանդերձարան:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն չորրորդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: Դա 32-ամյա Իբրահիմովիչի 9-րդ չեմպիոնական տիտղոսն էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում