00:20  ,  25 ապրիլի, 2014

Պելե. Կցանկանայի ունենալ Ռոնալդուի նման թիմակից

Կրիշտիանու Ռոնալդուն այս պահին աշխարհի ամենաազդեցիկ մարզիկներից է։ Ինձ դուր է գալիս նրա մտածելակերպը. նա միշտ ձգտում է մրցակցության, ասել է Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեն՝ խոսելով Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Զարմանալի չէ, որ Կրիշտիանուն համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Նա երբեք բաց չի թողել հավաքականին օգնելու հնարավորությունը։ Ռոնալդուն ինձ մի քիչ հիշեցնում է Էյսեբիոյին։ Կցանկանայի ժամանակին ունենալ Ռոնալդուի նման թիմակից»,- Պելեի խոսքը մեջբերում է InsideSpanishFootball.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում